Ալեքսիս Սանչեսը շուտով կտեղափոխվի Լիգա 1

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Մարսել» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները, իսկ ակումբները բանակցությունների վերջին փուլում են։

Սանչեսը տարեկան կստանա 2,5 մլն եվրո աշխատավարձ։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։