Կասպեր Շմեյխելը ժամանել է Ֆրանսիա

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը մոտ է «Նիս» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ այսօր դարպասապահը մեկնել է Ֆրանսիա՝ ակումբի համար բուժզննում անցնելու նպատակով։

35-ամյա դանիացու տեղափոխության համար ֆրանսիական ակումբը կվճարի 1 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ «Նիսը» 3 տարվա պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ: