Պաշտոնական. «Միլանը» նոր ավագ ունի

«Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան դարձել է թիմի նոր ավագը։ «Ռոսոներիների» մեկ այլ պաշտպան Թեո Էրնանդեսը նշանակվել է փոխավագ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ալեսիո Ռոմանյոլին «Միլանի» նախկին ավագն էր, սակայն տեղափոխվեց «Լացիո»։

Կալաբրիան Ռոսոներիների սան է: Մինչ օրս 25-ամյա պաշտպանը ակումբի հիմնական կազմում անցկացրել է 184 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում «Միլանի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն։