«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դատապարտել է Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը «Չելսիին» վաճառելու ակումբի որոշումը և բարձր է գնահատել նորեկ Էրլինգ Հոլանդի խաղն Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:3):
«Ես չեմ հասկանում Ստերլինգին վաճառելու իմաստը, երբեմն «Սիթին» տարօրինակ որոշումներ է կայացնում։
Հոլան՞դը: Նա չափազանց սովոր է Գերմանիային: Էրլինգը կարծում էր, որ ինքը մենակ է, բայց հետո Վան Դեյկը վազեց և ասաց. «Բարի գալուստ Պրեմիեր Լիգա»,- ասել է Ագուերոն իր Twitch ալիքով հեռարձակման ժամանակ: