«Չիկագո Ֆայրի» դարպասապահ Գեյբրիել Սլոնինան բուժզննում է անցել և պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերի արժեքը կկազմի 15 մլն դոլար՝ ներառյալ բոնուսները։ «Ազնվականների» և դարպասապահի միջև պայմանագիրը նախատեսված է 6 տարով՝ մինչև 2028 թվականը։ Ընդ որում՝ 18-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով կշարունակի հանդես գալ ՄԼՍ-ի ակումբում։
Ընդհանուր առմամբ, Սլոնինան «Չիկագոյի» կազմում անցկացրել է 25 խաղ և բաց թողել 36 գոլ։ Ավելի վաղ ամերիկյան ակումբը մերժել էր Մադրիդի «Ռեալի»՝ դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը։