«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է հեռանալ ակումբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն ու գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գործնականում չեն շփվում։
«Բավարիայի» ղեկավարները կմտածեն Մարսել Զաբիտցերին վաճառելու մասին այս ամառ, եթե մոտ 15 միլիոն եվրոյի առաջարկ ստանան: Այս մասին հայտնում է Sport1.de-ն։
Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկոն:»
Անցյալ մրցաշրջանում 28-ամյա ավստրիացին, ում պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը, մասնակցել է 28 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։