Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Յուվենտուսի» դեմ ընկերական խաղում (2:0) հաղթանակը:
«Մենք լավ, եռանդով խաղացինք, վերահսկում էինք հանդիպման ընթացը։ Մենք հիանալի ավարտեցինք մինչմրցաշջանը: Շատ ուժեղ թիմ ունենք։ Բենզեման, անկասկած, բոլորից լավագույնն է: Նա ամեն ինչ լավ է անում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Յուվենտուսի» հետ ընկերական խաղում մադրիդյան ակումբի առաջին գոլը խաղում խփեց Կարիմ Բենզեման, ով 19-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։ Երկրորդ գոլը հեղինակեց Մարկո Ասենսիոն: