Չավին կարծում է, որ Լեո Մեսսին արժանի է «Բարսելոնայում» երկրորդ հնարավորությանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին պետք է վերադառնա կատալոնական ակումբ։ Արգենտինացին «կապտանռնագույնների» կազմում խաղացել է 2005-ից 2021 թվականներին:

«Ես արդեն ասել եմ, որ այժմ Մեսսիի վրա կենտրոնանալն ուտոպիա կլինի: Ես չէի ցանկանում, որ Մեսսիի դարաշրջանը «Բարսելոնայում» ավարտվեր: Կարծում եմ, որ նա արժանի է երկրորդ հնարավորությանը, բայց հաջորդ տարի: Լեոն պայմանագիր ունի այլ ակումբի հետ»,- Չավիին է ցիտում Marca-ն։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո։ Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել երկարաձգել պայմանագիրը 34-ամյա արգենտինացու հետ։