Ժոան Լապորտա. «Բարսելոնան» երբեք Դե Յոնգի տրանսֆերը չի առաջարկել «Չելսիին»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնացիները չեն բանակցում «Չելսիի» հետ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության շուրջ։

«Մենք երբեք Դե Յոնգի տրանսֆերը չենք առաջարկել «Չելսիին»: Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ ո՛չ: Մենք ընթրեցինք Թոդ Բելիի հետ Բարսելոնայում և խոսեցինք ֆուտբոլի մասին: Նա արտասովոր մարդ է։ «Չելսիի» հետ ոչ մի խնդիր չկա: Այնպես ստացվեց, որ մենք պայմանագիր կնքեցինք որոշ ֆուտբոլիստների հետ, որոնց ցանկանում էին հրավիրել նրանք»,- Լապորտային է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ անել Դե Յոնգի տրանսֆերի համար։