«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մեկնարկը՝ վնասվածքի պատճառով։

«Լապորտը վնասվածք է ստացել։ Ամռանը նա ծնկի վիրահատության ենթարկվեց, մրցաշրջանի վերջին երկու-երեք խաղերն էլ անցկացրել էր լուրջ վնասվածքով՝ անհավատալի ջանքեր գործադրելով:

Այժմ ամեն ինչ լավ է, բայց ծնկի հետ պետք է զգույշ լինել։ Կարծում եմ՝ Լապորտը բաց կթողնի ամբողջ օգոստոսը, իսկ սեպտեմբերն արդեն կսկսի մեզ հետ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: