Անատոլի Այվազովը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտուն» և դարպասապահ Անատոլի Այվազովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Այվազովն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018/19 մրցաշրջանում։ Այս ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։

«Շնորհակալություն ենք հայտնում Անատոլի Այվազովին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է «Ուրարտուի» պաշտոնական կայքում: