ՊՍԺ-ի պաշտպանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍԺ-ի պաշտպան Տիլո Կերերը կարող է հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա չի մտնում փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ծրագրերում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը «Սևիլիան» է։

Բելգիացու գործող պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: