«Արսենալի» պաշտպանը բուժզննում է անցել «Մարսելի» համար

«Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշը բուժզննում է անցել «Մարսել» տեղափոխվելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

22-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով ֆրանսիական ակումբ կտեղափոխվի մինչև 2023 թվականի հունիսը ժամկետով։ Պայմանագիրը չի ներառի տրանսֆերի գնման օպցիա:

Պաշտպանի համաձայնագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: