Յարոսլավ Մատվիենկոն հեռացել է «Նոայից»

Յարոսլավ Մատվիենկոն խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ռուս կիսապաշտպանը «Նոայում» հանդես էր գալիս 2021 թվականի փետրվարից:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: