«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին միլանյան ակումբի ղեկավարությանը խնդրել է չվաճառել պաշտպաններ Միլան Շկրինյարի և Դենզել Դյումֆրիսի տրանսֆերները։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ իտալացի մասնագետը կցանկանար հաջորդ մրցաշրջանում իր թիմում տեսնել երկու ֆուտբոլիստին էլ։
Շկրինյարի հետ ներկայումս փորձում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ն, սակայն փարիզյան ակումբը դեռ պատրաստ չէ վճարել սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջվող 70 միլիոն եվրոն:
Ինչ վերաբերում է Դյումֆրիսին, ապա նրա հետ պայմանագիր կնքելու երկու հավակնորդ կա՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ինտերի» ղեկավարությունն այս ամռանը պետք է բաժանվի առնվազն երկու առանցքային ֆուտբոլիստից, որպեսզի լուծի իր ֆինանսական խնդիրները: