«Ֆուլհեմը» պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» պաշտպանի հետ

«Ֆուլհեմը» հայտարարել է «Վոլֆսբուրգի» պաշտպան Կևին Մբաբուի տրանսֆերի մասին։

27-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Լոնդոնյան ակումբը հնարավորություն ունի ևս մեկ տարով երկարաձգել համաձայնագիրը:

Transfermarkt.com-ի փոխանցմամբ՝ Մբաբուի տեղափոխությունը «Ֆուլհեմի» համար արժեցել է 5,5 միլիոն եվրո։

Շվեյցարացին «Վոլֆսբուրգում» հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «գայլերի» կազմում անցկացրած 31 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։