«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին ընդգծել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեծ ազդեցություն ունի թիմի վրա, նույնիսկ երբ նա չի օգնում նրան խաղադաշտում։
«Իբրահիմովիչը հիանալի բնավորություն ունի, նրա ձայնը միշտ մեզ հետ է եղել, նույնիսկ երբ նա չէր խաղում: Զլատանը մեզ միշտ ասում էր, որ մենք պետք է շների պես քաղցած լինենք։ Նրա ներկայությունը հանդերձարանում բարձրացնում է թիմային ոգին»,- անգլիացու խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ Իբրահիմովիչը երկարաձգել էր պայմանագիրը «Միլանի» հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Սակայն 40-ամյա ռմբարկուն վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս չի գա խաղադաշտ։ Սպասվում է, որ շվեդը խաղադաշտ կվերադառնա ձմռանը: