Լեյվին Կուրզավան, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի պաշտպան Լեյվին Կուրզավան այս ամառ կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի ակումբ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Լիդսը»:

Կուրզավան վերջերս փոխել է իր գործակալին, ով փորձում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի համար նոր ակումբ գտնել։

Ֆրանսիական ակումբը դեմ չէ վաճառել պաշտպանի տրանսֆերը: