«Լեսթերի» և Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
35-ամյա դարպասապահը համաձայնել է տեղափոխվել «Նիցցա», հայտնում է L’Equipe-ը: Կկայանա տրանսֆերը, կախված է նրանից, թե «Լեսթերը» կկարողանա փոխարինող գտնել ֆուտբոլիստին:
Շմեյխելը «Լեսթեր Սիթիում» է 2011 թվականից և ակումբի հետ հաղթել է Պրեմիեր Լիգան (2015/16), Անգլիայի գավաթը (2021) և Անգլիայի Սուպերգավաթը (2021):