«Չելսիի» նախկին և Մադրիդի «Ռեալի» ներկայիս վինգեր Էդեն Ազարը պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր ամենաբարդ մրցակիցը Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ 31-ամյա բելգիացին նշել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին։
«Կայլն ուժեղ է և արագ», – Ազարի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ «Ես ևս ուժեղ եմ և արագ, բայց նա ինձ գերազանցում է: Կարծում եմ՝ Ուոքերն այս պահին լավագույն աջ պաշտպաններից մեկն է»:
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «քաղաքաբնակների» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։