«Լեսթերը» Ուեսլի Ֆոֆանայի համար հրաժարագին է սահմանել. Նրանով անգլիական գրանդ է հետաքրքրվում

«Լեսթերը» Ուեսլի Ֆոֆանայի համար 70 միլիոն ֆունտ ստեռլինգ հրաժարագին է սահմանել: Այս մասին հայտնում է CBS Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Սակայն ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր չէ բաց թողնել Ֆոֆանային:

Նշվում է նաև, որ ոչ մի ակումբ պաշտոնապես չի դիմել «Լեսթերին» Ֆոֆանային գնելու առաջարկով։

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Լեսթերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։