Լեոնարդո Բոնուչչի. «Հաղթելը միշտ էլ դժվար է, բայց մենք կվերականգնենք մեր դիրքերը»

Թուրինի «Յուվենտուսի» ավագ Լեոնարդո Բոնուչչին խոսել է թուրինյան ակումբի հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին.

«Երբ ես միացա թիմին, իմ երազանքն էր կառուցել հիանալի կարիերա և հաղթել բոլոր մրցաշարերում: Ես գրեթե իրականացրի երազանքս:

Ես պարզապես կարոտում եմ այն ​​փոքրիկ մասնիկը, որը ցավ է պատճառում «Յուվեի» երկրպագուներին:

Այնպես որ, հուսանք, որ իմ պայմանագրի առաջիկա երկու տարում մենք կրկին կկարողանանք  վերակագնել մեր դիրքերը եվրոպական մրցասպարեզում:

Հաղթելը միշտ էլ դժվար է, բայց մենք կվերականգնենք մեր դիրքերը: Դա մեր հիմնական նպատակն է առաջիկայում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։