Մարկուս Ռեշֆորդը խոսել է Անգլիայի հավաքական հրավիրվելու հավանականության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությանը մասնակցելու համար Անգլիայի հավաքական հրավիրվելու հավանականության մասին:

«Ես չեմ խոսել Գարեթ Սաութգեյթի հետ անցյալ ամառվանից: Ես այնքան էլ վստահ չեմ, որ կհայտնվեմ թիմում, բայց ինձ մնում է փորձել անել ամեն հնարավորը «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության համար։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Ռաշֆորդի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Անցած մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: