Էրիկ Բային կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» ցանկանում են գնել 28-ամյա կոտդիվուարցու տրանսֆերը։ Ակումբը պատրաստ է 25 միլիոն եվրո տրամադրել գործարքի իրականացման համար:

2021/22 մրցաշրջանում Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ ստանալով 1 դեղին քարտ։ Transfermarkt.com պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։