«Վեսթ Հեմը» հրաժարվել է Ջեսի Լինգարդի տրանսֆերից

«Վեսթ Հեմը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդի հետ պայմանագիր կնքելու փորձերից, հայտնում է The Guardian-ը:

Լոնդոնցիներն առաջարկ են արել անգլիացի ֆուտբոլիստին, սակայն ակումբը չի համաձայնել վճարել շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ, որքան ցանկացել է ստանալ կիսապաշտպանը որպես ազատ գործակալ։

Լինգարդը լքել է «Յունայթեդը» ամռան սկզբին՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Դրանից հետո 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել Պրեմիեր Լիգայի և ՄԼՍ-ի մի քանի ակումբներ, սակայն կիսապաշտպանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։