Հայտնի է Գլեյսոն Բրեմերի խաղային համարը «Յուվենտուսում» (լուսանկար)

«Յուվենտուսը» նախօրեին պաշտոնապես հայտարարեց «Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերի հետ տրանսֆերի մասին։

Թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի նորեկը հանդես կգա 3 համարի ներքո, որը նախկինում պատկանում էր ակումբի լեգենդ Ջորջիո Կյելինիին։

Բրազիլացի պաշտպանը «Յուվեի» հետ պայմանագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2027 թվականը։ 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի արդյունքով ճանաչվել է Ա Սերիայի լավագույն կենտրոնական պաշտպան։

https://twitter.com/juventusfcen/status/1549836097571770375