«Չելսին» ևս մեկ փորձ է կատարել՝ իրականացնելու համար «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը ֆրանսիացու տեղափոխության համար «Սևիլիային» ներկայացրել է 65 միլիոն եվրո չափով բարելավված առաջարկ։ «Ազնվականների» նախորդ տրանսֆերային առաջարկը 55 մլն ֆունտ էր:
Կողմերը ներկայումս բանակցում են գումարի վճարման տարբերակի շուրջ։ «Չելսին» նաև բանակցում է 23-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ։