«Ատլետիկոն» և Յան Օբլակը համաձայնության են եկել

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է Marca-ն։

Սլովենացու գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից Օբլակը կարող է բանակցել այլ ակումբների հետ։ «Ատլետիկոն» չի ցանկացել կորցնել իր առաջատարներից մեկին և մի քանի ամիս տևած բանակցություններից հետո համաձայնության է եկել գործակցությունը երկարաձգելու հարցում։

Իսպանական ակումբը հաջորդ շաբաթ պետք է պաշտոնապես հայտարարի դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Նշվում է, որ նոր համաձայնագրով 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրոյից կհասնի 12 միլիոնի։