«Չելսիի» կիսապաշտպան Տիմույե Բակայոկոն սկզբունքային համաձայնության է եկել «Մարսելի» հետ այս ամառ միանալու ֆրանսիական ակումբին, հայտնում է Foot Mercato-ն:
27-ամյա Բակայոկոյի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Վերջին երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Միլանում», որտեղ հանդես է եկել վարձավճարով։ 2021/22 մրցաշրջանում նա մասնակցել է Ա Սերիայի 14 հանդիպման:
Բակայոկոն «Մարսելի» հետ համաձայնեցրել է քառամյա անձնական պայմանագրի պայմանները: