Պաուլո Դիբալան համաձայնել է տեղափոխվել իտալական ակումբ

Հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայում»:

Ինչպես հաղորդում է Sky-ը, հարձակվողը բանավոր համաձայնություն է տվել հռոմեական ակումբ տեղափոխվելուն։

«Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ զրուցել է արգենտինացու հետ որից հետո նա տվել է իր համաձայնությունը։