Ֆրանսիական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել Մարսելոյի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի ծառայությունները առաջարկվել են «Լիոնին»: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

«Լիոնը» շարունակում է ձախ պաշտպանի դիրքն ուժեղացնելու տարբերակներ փնտրել։

Բրազիլացու գործակալներն ֆրանսիական ակումբի ղեկավարներին առաջարկել են 34-ամյա բրազիլացու թեկնածությունը։

Սակայն «Լիոնն» հրաժարվել է պայմանագիր կնքել, քանի որ չի կարող բավարարել Մարսելոյի ֆինանսական պահանջները:

Ավելի վաղ բրազիլացին առաջարկ էր ստացել Լոս Անջելեսից, սակայն ցանկություն էր հայտնել մնալ Եվրոպայում։

Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին։ «Արքայական ակումբի» հետ նա նվաճել է 25 գավաթ։