«Ռոման» առաջին պայմանագրային առաջարկն է արել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալային:
Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «գայլերի» ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ։
Դիբալային առաջարկվել է 3 տարվա պայմանագիր՝ 6 միլիոն եվրո աշխատավարձով՝ ներառյալ բոնուսները։
Նշվում է, որ առաջիկա ժամերը որոշիչ են լինելու բանակցությունների համար։
Հիշեցնենք, որ Դիբալան «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում է։
Ավելի վաղ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված էին «Ինտերը», «Միլանը», «Ռոման», «Նապոլին», «Ատլետիկոն», «Սևիլիան» և Դորտմունդի «Բորուսիան»: