Ֆաբինյոն հոմոզել է Սադիո Մանեին չտեղափոխվել «Բավարիա»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն պատմել է, թե ինչպես է փորձել համոզել հարձակվող Սադիո Մանեին չտեղափոխվել «Բավարիա»։

«Մրցաշրջանի վերջում ես շատ եմ խոսել Սադիոյի հետ։ Նա ինձ պատմեց որ կարող է հեռանալ։ Ես անընդհատ ասում էի նրան, որ մնա:

Բայց կարծում եմ, որ նա արդեն որոշել էր հեռանալ: Պետք է հարգեինք Սադիոյի որոշումը:

Մենք գիտեինք, որ մեծ հավանականություն կա, որ նա կհեռանա»,- ասել է Ֆաբինյոն The Athletic-ին տված հարցազրույցում։