Էրիկ տեն Հագ. «Երկրպագուները կվայելեն Քրիստիան Էրիկսենի խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր կարծիքով թիմի նորեկ, կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մասին։

«Էրիկսենը փորձառու ֆուտբոլիստ է: Նա խաղացել է արտասահմանյան առաջնություններում, Իտալիայում, Հոլանդիայում, երկար ժամանակ Անգլիայում, ուստի լավ գիտի Պրեմիեր Լիգան։ Դա մեծ առավելություն է, որ մենք մեր կազմում ունենք նման ֆուտբոլիստ:

Կարծում եմ՝ նա հիանալի ֆուտբոլիստ է։ Երկրպագուները կվայելեն Էրիկսենի խաղը, քանի որ նա շատ կրեատիվ կիսապաշտպան է»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։