Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է վերադառնա Լա Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ցանկանում է հեռանալ ակումբից և թիմի հետ չի մեկնել մինչմրցաշրջանային շրջագայության, կարող է վերադառնալ Մադրիդ, որտեղ նախկինում հանդես է եկել «Ռեալում»։

Ռոնալդուն այս անգամ կարող է դառնալ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ: Ինչպես հայտնում է Diario AS-ը՝ պորտուգալացու ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

Աղբյուրը նշում է, որ Սիմեոնեն բարձր է գնահատում 37-ամյա Ռոնալդուին և միշտ նրան համարել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։