CHAMPIONS LEAGUE. Հայտնի է «Փյունիկի» հնարավոր մրցակիցը որակավորման 3-րդ փուլում

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման 3-րդ փուլում կհանդիպի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

«Փյունիկ» – «Դյուդելանժ» առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: