«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան բաց կթողնի Բունդեսլիգայի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է Sky Sport Germany-ն։
27-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով:
Նախորդ մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում մասնակցած 27 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացին մի քանի ամիս բաց էր թողել նաև ազդրի վնասվածքի պատճառով։