Ֆրենկի դե Յոնգը պատրաստ է «Բարսելոնայից» հեռանալ միայն մեկ ակումբ տեղափոխվելու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Goal.com-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է կատալոնական ակումբին վճարել պահանջվող գումարը, սակայն անձամբ հոլանդացի ֆուտբոլիստը մտադիր չէ տեղափոխվել «Յունայթեդ»։

Աղբյուրի համաձայն՝ Դե Յոնգը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Միակ թիմը, ուր կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել, դա «Բավարիան» է։