«Սելթիկը» հետաքրքրված է ՊՍԺ-ի ֆուտբոլիստով

«Սելթիկը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Էդուարդ Միշուի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շոտլանդական ակումբը բանակցություններ է վարել փարիզեցիների հետ, ովքեր ցանկանում են 19-ամյա ֆուտբոլիստի համար ստանալ 5-ից 6 միլիոն եվրո և գործարքի մեջ ներառել կետ, ըստ որի նրանք որոշակի տոկոսով գումար կստանան տրանսֆերի հետագա վաճառքից:

Միշուն ՊՍԺ-ի սան է, որի հիմնական կազմում անցկացրած 8 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt.com պորտալը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո: