Պաշտպան Կիմ Մին Ջեն այս ամռանը կարող է լքել «Ֆեներբահչեն»: Ինչպես հայտնում է լրագրող Լոիկ Տանզին՝ «Նապոլին» առաջարկ է արել Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Իտալական ակումբը պատրաստ է վճարել 20 մլն եվրո։ Վճարումները կկատարվեն մաս-մաս:
25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռենը», ուստի պաշտպանը պետք է որոշում կայացնի։
Նախորդ մրցաշրջանում Մին Ջեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Նա նաև ստացել է 5 դեղին և 1 կարմիր քարտ։