Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է ֆուտբոլիստների, ովքեր ամենամեծ տպավորությունն են թողել իր վրա

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր տպավորություն են թողել իր կարիերայի ընթացքում։

«Լիլիան Թյուրամ, Նեյմար, Մբապպե, Կրիշտիանու Ռոնալդու, Իբրահիմովիչ: Եվ ես ավելի շատ հարձակվողների անուններ եմ նշել, քանի որ նրանք միշտ տեսադաշտում են, նրանք գոլ են խփում»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:

Նախորդ մրցաշրջանում 44-ամյա դարպասապահը մասնակցել է Իտալիայի երկրորդ դիվիզիոնի 26 խաղի և բաց թողել 27 գնդակ: