«Բավարիան» զգալի առաջընթաց է գրանցել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու շուրջ բանակցություններում: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինցիները դեռևս 80 միլիոն եվրո են պահանջում 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ «Բավարիան» ներկայումս պատրաստ չէ այդքան գումար վճարել։ Սակայն մոտ ապագայում մյունխենցիները կարող են Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» տեղափոխությունից ստացած գումարը ներդնել հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» և «Բարսելոնան» համաձայնության են եկել Լևանդովսկու տրանսֆերի շուրջ 50 միլիոն եվրոյի դիմաց։