«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին խոսել է թիմի վինգեր Խվիչա Կվարացխելիայի նորամուտի խաղի մասին։
Վրացի ֆուտբոլիստն «Անաունեի» հետ ընկերական հանդիպմանը (10:0) խաղադաշտ դուրս եկավ «Նապոլիի» մեկնարկային կազմում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
«Կվարան ֆուտբոլիստ է, ով գիտի, թե ինչպես ավարտին հասցնել գրոհը: Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Կարծում ենք, որ նա այն մարդն է, ով պետք է փոխարինի Ինսինյեին։ Խվիչայի գալով ակումբը փակեց հարձակման գծի դիրքերը»,- մարզչի խոսքերն է մեջբերում նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։