«Շեֆիլդ Յունայթեդը» վարձակալել է «Նյուքասլի» ֆուտբոլիստին

«Նյուքասլի» պաշտպան Կիրան Քլարկը միացել է «Շեֆիլդ Յունայթեդին»:

32-ամյա իռլանդացին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Չեմփիոնշիփը ներկայացնող թիմի կազմում։

Նախորդ մրցաշրջանում Քլարկը մասնակցել է «Նյուքասլի» 14 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո: