Իսպանական լրատվական. Ռոդրիգոն երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, կողմերն արդեն ստորագրել են նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով: Նախորդ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։