«Բարսելոնան» այս շաբաթ ծրագրել է երկու ֆուտբոլիստի շնորհանդես:
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ թիմի նորեկ Ռաֆինյան, ով տեղափոխվում է «Լիդսից» 58+7 միլիոն եվրոյի դիմաց, շուտով կներկայացվի:
«Բարսան» նաև շնորհանդես կանցկացնի Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման առթիվ։
Ֆրանսիացու հետ, ով կարող էր հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, ակումբը համաձայնեցրել է նոր՝ երկամյա պայմանագիր։