«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Նշվում է, որ կատալոնացիները պաշտպանի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Ակումբները հաջող բանակցություններ են վարում։ «Սևիլիան» պատրաստ է իջեցնել տրանսֆերի գինը «Բարսելոնայի» համար, եթե վերջինս գործարքի մեջ ներառի իր ֆուտբոլիստներից մեկին։
Կունդեի գործող պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է ևս 2 տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պատրաստ է գործարքի մեջ ներառել Մեմֆիս Դեպային։