«Արսենալի» ակադեմիայի սան Ջեք Ուիլշերը նոր կարգավիճակով վերադարձել է հարազատ ակումբ։
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը, ով օրերս 30 տարեկանում ավարտեց ֆուտբոլային կարիերան, նշանակվել է «Արսենալի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ։
2008-ից 2018 թվականներին Ուիլշերն «Արսենալի» կազմում անցկացրել է 197 հանդիպում, որի ընթացքում երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
Անգլիացու խաղային կարիերայի վերջին ակումբը դանիական «Օրհուսն» էր: