Ալեսիո Ռոմանյոլին տեղափոխվում է իտալական մեկ այլ ակումբ

Կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին նոր թիմ կունենա, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այսօր «ռոսոներիների նախկին ավագը բուժզննում կանցնի Հռոմում, որից հետո «Լացիոյի» հետ պայմանագիր կկնքի՝ նախատեսված մինչև 2027 թվականը։

Իտալացու աշխատավարձը կկազմի 3,5 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերը գնահատում է 17 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոմանյոլին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ: