«Սևիլիան» հայտարարել է «Գալաթասարայի» պաշտպան Մարկաոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
26-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ կնքել է 5 տարվա համաձայնագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ «Սևիլիան» պաշտպանի տրանսֆերի համար վճարել է 12 միլիոն եվրո։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Զենիթը» Մարկաոյի համար առաջարկել է 15 միլիոն եվրո, սակայն անձամբ ֆուտբոլիստը, հակված է եղել կարիերան շարունակել Իսպանիայում։